Եվրախորհրդարանը մի շարք պայմաններ է ներկայացրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Եվրախորհրդարանի հաղորդագրությունում ասվում է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի հիմնական ազատությունները, ինչպես նաև ենթադրի պայքար կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու դեմ: Առանցքային պայմաններից մեկն է քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Խորհուրդ պարունակող փաստաթուղթը, ուղղված ԵՄ- Ադրբեջան համապարփակ համաձայնագրի հարցով բանակցությունների վարողներին, ընդունվել է ձայների` 564 կողմ, 69 դեմ, 47 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33261