Արցախի գոյության հարցը` ներքաղաքական դիսկուրսի առաջնահերթություն

Հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել: Այս մասին հունիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:


Նա գրում է, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն. առաջնային գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7):


«Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների», - գրել է Հասրաթյանը:


Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների` դիվերսիոն խմբի ներթափանցման նպատակն է շոշափել հայկական առաջնագծի մարտունակությունն ու զգոնությունը: Բացի այդ, այդ ներթափանցումը կարող է ունենալ նաև շեղող էֆեկտ. հարձակումը կարող է տեղի ունենալ այլ ուղղություններից, իսկ նույն պահին դիվերսանտներին այդ ուղղությամբ ուղարկելն ու ուշադրություն սևեռելը հենց այդ ուղղության վրա նպատակ ունի շեղել ուշադրությունը մյուս ուղղություններից:


ՀՀ նոր իշխանությունները պետք է Բաքվի ռազմական լուրջ նախապատրաստությունների մասին բարձրաձայնեն աշխարհով մեկ` Մինսկի խմբի առջև, ինչպես նաև ՄԱԿ-ում, եվրոպական հարթակներում:
Միջազգային հանրությունը պետք է հստակ մեսիջ ուղարկի Ալիևին` ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի, իսկ Արցախի նկատմամբ ագրեսիան միջազգային հանրության կողմից դատապարտվելու է:


Սակայն ամենակարևորն այս պահին հայկական զինված ուժերի պատրաստումն է ու իշխանությունների կողմից առաջնային ուշադրությունը պետք է ուղղվի Արցախին ու հայ-ադրբեջանական սահմանին:


Հասարակությունն այս պահին ուշադրությունը կենտրոնացրել է ներքին քաղաքական հարցերի` կոռուպցիոն տարբեր բացահայտումների ու ԱԱԾ գործողությունների վրա: Ներքաղաքական դիսկուրսն այս պահին պետք է իր տեղը ժամանակավորապես զիջի արտաքին քաղաքական` արցախյան դիսկուրսին` ռազմական բախումները սարերի հետևում չեն, հայության համախմբումը ՀՀ-ում, Արցախում ու Սփյուռքում այս պահին գերխնդիր է:


ՀՀ-ի քաղաքական բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն առկա տարաձայնություններն ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի առջև հանդես գան մեկ միասնական, համախմբված դաշտով` Արցախի գոյության հարցը պետք է վեր լինի ներքաղաքական պայքարից ու ապագա ընտրություններին ավելի լավ դիրքերից հանդես գալու ու վարկանիշը բարձր պահելու ձգտումներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32786

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online