Իսրայելը հանդիսանում է աշխարհում ադրբեջանական նավթի խոշորագույն գնորդը: Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական, ռազմավարական կապերն ամրապնդվում են: Իսրայելական ռազմական ընկերությունները մասնակցում են ադրբեջանական ռազմական արդյունաբերության շինարարությանը: Այդ մասին հայտարարել է իսրայելցի փորձագետ Արյե Գութը:
Նա նշել է, որ Ադրբեջանում բնակվում է 25.000-ոց հրեական համայնքը, Ալիևին աջակցությամբ կառուցվել է երկու սինագոգ ու Հարավային Կովկասում ամենամեծ հրեական կրթական կենտրոնը:
Փորձագետը հավելել է, որ այս տարվա աշնանն Ադրբեջանում նախատեսվում է Հարավային Կովկասում առաջին հրեական թանգարանի բացումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32734