Ռոսսելխոզնադզորը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կենդանիների ու թռչունների ներկրման արգելքի վերաբերյալ հաղորդագրությունում եղել են անճշտություններ:
«Այսպես, արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին): Նախորդ հաղորդագրությունը պետք է համարվի անվավեր»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ռոսսելխոզնադզորից հայտնել էին, որ հունիսի 14-ից ժամանակավորապես կարգելվի Հայաստանից բոլոր տեսակի ողջ կենդանիների, թռչունների, ձկների և սողունների ներկրումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32442