Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։


Բաբայանին մի քանի ժամ է ՔԿՀ-ի մոտ սպասում են բազմաթիվ մարդիկ, նրանց թվում նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը և ուրիշներ։ Սամվել Բաբայանի հետ միասին ազատ արձակվեցին նաև այս գործով ազատազրկվածներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը գործով դատավճիռը: Նրանց նկատմամբ կիրառվեց պատգամավորների անձնական երաշխավորությունը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32434