Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի ընդլայնված նիստում հունիսի 26-ին: Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը, գրում է The Times of Israel-ը:

Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածության են հասել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիքընտրություններից հետո, որոնց արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունեց ԱԳՆ խորհուրդը՝ հետաձգելով հարցի շուրջ քննարկումները, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին ակամա չօգնելու համար, քանի որ նա կարող էր օգտվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելում և ստանալ Իսրայելի քաղաքականությունից դժգոհ մարդկանց ձայները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/32227