ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնական տեսակետ հնչեցնել Արցախի դեպքերի մասով

Արցախի ԱԱԾ պետ, գեներալ Արշավիր Ղարամյանի դերն ապրիլյան օրերից հետո Արցախում շատերը գիտեն: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերին ու Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջներին: 


«Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտագության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում: Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ, պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Արթուր Աղաբեկյանը։


Նա նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել ու շտապ պատվիրակություն ուղարկել Արցախ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31834