Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փոխնախարարներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Մակար Ղամբարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։ Պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալի պաշտոնում նշանակվել է Գաբրիել Բալայանը: Նշենք, որ վերջինս ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը և Ալբերտ Աբգարյանը։
Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31691