Մամուլ. Հայաստանում առկա են «կառավարվող քաոսի» նշաններ. Փաշինյանը պատվով դուրս կգա՞

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստը» գրում է. «Շարժման յուրաքանչյուր հոսանք ուներ և ունի իր ակնկալիքները: Հայաստանում այս օրերին տարբեր ուղղություններով բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որտեղ ներգրավված են տարբեր խմբեր: Զուգահեռ, ըստ էության, կա նաև «Սասնա ծռեր»-վարչապետ Նիկոլ Փաշինյան, ավելի ստույգ՝ կողմնակիցների միջև որոշակի լարվածություն՝ չափազանցված սպասելիքների առումով, մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան հակադրություն:
Նման վիճակում ինչպե՞ս անել, որպեսզի հստակ լինեն ժողովրդավարության ու անարխիայի սահմանները: Քաղտեխոնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հիմա հարցը տեսական է, քանի որ այս պահին հետհեղափոխական շրջան է՝ հետհեղափոխական սինդրոմին բնորոշ բոլոր էլեմենտներով:

«Իրականում երկիշխանություն հասկացողությունը պահպանվում է: Որոշ ժամանակ առաջ կար երկիշխանություն, քանի որ փողոցն ուներ իշխանություն և փաստացի կառավարում էր հասարակությանը: Հիմա ևս երկիշխանություն է. կա գործադիր իշխանության ղեկավար՝ իր թիմով, բայց կա նաև խորհրդարան, և լծակները ԱԺ քաղաքական մեծամասնության ձեռքում է: Կա իրավական համակարգ, որի մի հատվածը ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանինն է, իսկ մնացած մասն իր բոլոր ճյուղավորումներով իրենը չէ: Տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ իշխանափոխություն չի եղել: Պետք է փաստենք, որ իշխանափոխությունն առհասարակ մասամբ է տեղի ունեցել:
Ամբողջական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ կամ չունենալ միայն արտահերթ ընտրություններից հետո»,- Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց, որ հետհեղափոխական սինդրոմը մի քանի խնդիրներ ունի. «Նախ պարզ էր, որ համաժողովրդական գործընթացին մասնակցում էին շատ տարբեր ու խայտաբղետ հոսանքներ: Կային տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ: Երբեմն էլ անգամ նույն աշխարհաքաղաքական կողմնորոշման տարբեր ճյուղավորումներ հանդիսացող ուժեր: Կային նաև տարբեր տնտեսական, քաղաքական խմբերին աջակցող ուժեր: Շարժմանը մասնակցում էր նաև հասարակական սեկտորը, ինչպես նաև՝ քաղբանտարկյալներին աջակցող հատվածը: Անկախ նրանից, թե համաժողովրդական ինչ գեղեցիկ լոզունգներ էին հռչակվում, բոլորը մտել էին շարժման մեջ՝ կոնկրետ ելնելով իրենց շահերից: Յուրաքանչյուր հոսանք ուներ և ունի իր ակնկալիքները: Հիմա ցանկացած մասնակից փորձում է ստանալ իր դիվիդենտները: Այժմ յուրաքանչյուրն իր հաշիվն է ներկայացնում: Առաջինը հենց քաղբանտարկյալների խնդիրն է, որը, ինչպես և սպասվում էր, ամենասուրը պետք է լիներ, քանի որ պատկերացնում էին, թե միանգամից պետք է դռները բացվեն»:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կա նաև ՀՀԿ-ի ֆակտորը, որի դեպքում իրավիճակը պարզ է. «Հայտարարել են, որ ընդդիմություն են: ՀՀԿ-ն արդեն ունի իր խաղի կանոնները, և տեսնում ենք, որ խորհրդարանում ընդդիմությանը բնորոշ քայլեր է անում: Անում են առաջարկներ, որոնք հակառակ են այն գծին, որը մեկ ամիս առաջ ունեին: Սա ևս խաղի կանոնների մեջ է մտնում»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանափոխությունը մեզ մոտ հեղափոխություն են անվանում:
«Իրականում իշխանափոխությունը դեռ մեկ-երկու փուլ է անցել, և դեռ շատ բարդ փուլեր պետք է անցնի: Դեռ ոչինչ պարզ չէ: Իսկ հեղափոխությունը դեռ չի էլ ավարտվել, որպեսզի վտանգված լինի կամ ոչ: Ուղղակի մի փուլից անցել է մյուս փուլը: Ընդամենը ՀՀԿ-ի իշխանական մոնոպոլիայից, հնարավոր է, կարևոր մի կտոր է վերցվել: Բայց ամեն ինչ վերջացած չէ: Դեռ կլինեն լուրջ պրոցեսներ, որոնցում խառնված կլինեն թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը: Չեմ բացառում, որ մեզ մոտ խաղարկվի, այսպես կոչված, կառավարվող քաոսի տեխնոլոգիան ու քաղաքականությունը, որը, որպես գործիք, արդեն բավականին երկար ժամանակ է՝ օգտագործվում է աշխարհաքաղաքական պրոցեսներում: Մեզ մոտ կարող է արձանագրվել «կառավարվող քաոս»: Այս պահին «կառավարվող քաոս»-ի որոշակի նշաններ կան»,- նշեց նա:
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ շարժմանը մասնակցած որոշ աշխարհաքաղաքական հոսանքներ կամ խմբավորումներ կարող են դժգոհություն հայտնել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների մասով, որոնք աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ են.

«Միգուցե դեռ քողարկված է այս ամենը, առաջին պլանում չէ, բայց հնարավոր են նաև նման զարգացումներ: Հետհեղափոխական բավականին բարդ իրավիճակ է, որը միշտ է լինում: Մոտավորապես նույն վիճակն էր 1988 թվականից հետո, երբ իշխանությունը վերցվեց, ու կային տարբեր խմբավորումներ, որոնք ասում էին, թե լուրջ մասնակցություն ունեին շարժմանը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով»:


«Ժամանակը» գրում է. «Ժամանակ»-ի դիվանագի­տական աղբյուրները տեղեկաց­նում են, որ Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հրա­վերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համա­ձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողո­վին: Հայաստանը, չլինելով այդ­պիսին, ոչ միայն հրավեր է ստա­ցել, այլև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես ար­դեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյա­նը, ըստ էության, չէր ընդունել ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մաս­նակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀԿ խմբակցության ներսում չեն կարող հաշտվել այն փաստի հետ, որ, հակառակ իրենց որոշման, պատգամավորներից գեներալ Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեց: Ըստ օդում կախված լուրերի` ՀՀԿ-ում այս հարցը քննարկվել է, եւ որոշվել է Ցոլակյանից ետ պահանջել ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական ծախսերը հոգալու համար տրված 200 հազար դոլար գումարը: Օդում կախված լուրերի համաձայն` Ցոլակյանը հրաժարվել է այն վերադարձնել` ասելով, որ ինքն այդպես ձայներ է բերել ՀՀԿ-ին, ընդ որում՝ խոսքը բավական լուրջ ձայների մասին ՝ 11.7 հազար քվե: Ի վերջո, պայմանավորվածություն է եղել, որ նա վերադարձնելու է գումարի կեսը: Ցոլակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այս լուրերը՝ ասելով. «Երբեւիցե նման խոսակցություն չի եղել: Աբսուրդ բաների մասին եք խոսում»: Նկատենք, որ ՀՀԿ-ից նման դրսեւորումները սպասելի են: Ի վերջո, այս կուսակցությունը վերջին քսան տարիների ընթացքում շարժվել է հենց իր սեփական օրենքներով` թաղվելով քաղաքական կոռուպցիայի մեջ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հինգշաբթի օրը կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին եւ նշանակեց ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին։ Սրանով Փաշինյանը գրեթե վերջնականապես ազատվեց Կարեն Կարապետյանի կադրերից։ «Գազպրոմից» եկած կադրերից մնաց միայն Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, որի ճակատագիրը դեռ պարզ չէ։ Անանյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու հենց հաջորդ օրը կադրային փոփոխություններ սկսվեցին կառույցում։ Երեկ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, մաքսային ոլորտի երկարամյա պաշտոնյա Սամվել Ավետիքյանը։ Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ կոմիտեի նախագահի մյուս երկու տեղակալները՝ Վախթանգ Միրումյանն ու Կարեն Բրուտյանը։ Ըստ էության՝ նրանց հետ եւս չեն ցանկացել «աշխատել»՝ նոր իշխանությունը որոշել է ամբողջությամբ վերափոխել ղեկավար կազմը։ Կադրային փոփոխություններ կան նաեւ կառույցի տարբեր վարչություններում, որոշ տեղերում վերադառնում են նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կադրերը։ Առհասարակ, սա այն կառույցն է, որտեղ դրսից մարդ բերելը հեշտ գործ չէ, հիմնականում պիտի յոլա գնան նախկինում կամ շատ ավելի նախկինում աշխատած կադրերով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա, ընդ որում` այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու ԱԱԾ -ին տրամադրած ավտոմեքենաները: Ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: ԱԺ մեքենաների թիվը 81 է, ՀՀ Քննչական կոմիտեինը՝ 79: Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Իսկապես ճոխ ենք ապրում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/31302

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel