Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ Ազգայնական շարժման կուսակցությունը պաշտոնապես հայտարարել են նախընտրական դաշինքի ստեղծման մասին: Այս քայլն ուղղված է ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի համար 2019 թվականի նախագահական ընտրություններում անհրաժեշտ 50 տոկոս ձայների ապահովմանը, հաղորդում է Reuters-ը:
Համաձայնագիրը շեշտում է Էրդողանի մշտական կախվածությունն Ազգայնական շարժման կուսակցությունից՝ խորհրդարանի չորս խմբակցություններից ամենափոքրից: Անցյալ տարի այն աջակցել էր նախագահական լիազորությունների ընդլայման բարեփոխումներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27920