Իրանը պատրաստ է ռազմական տեխնիկա և հանդերձանք մատակարարել Իրաքին՝ պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման մասին երկու երկրների միջև ստորագրված հուշագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ-ն։
Համապատասխան հայտարարությունն արվել է Իրանի պաշտպանության փոխնախարար Հաջաթուլլա ալ- Կուրեյշիի կողմից։ «Իրանական կողմն Իրաքին առաջարկել է ռազմական օգնություն, ներառյալ զենք, զինամթերք, զրահատեխնիկա և հրետանի»,- ասվում է կոմյունիկեում։
«Երկու կողմերը նաև պայմանավորվել են յուրաքանչյուր կատեգորիայով հատուկ պրոֆիլային կոմիտեների ձևավորման մասին՝ այդ առաջարկներն ուսումնասրելու, դրանք հաստատելու և անհրաժեշտ սպառազինությունն ընտրելու համար»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27763