Նավթի և գազի ոլորտներում Ռուսաստանի եւ Սիրիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է արաբական այս երկրում նավթի ու գազի հանքավայրերի վերականգնում եւ նորերի շահագործում, ինչպես նաեւ երկրաբանական հետախուզում: Այդ մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք ստորագրել ենք առանձին ճանապարհային քարտեզ, ուշադրության ենք առնում ոչ միայն էլեկտրաէներգիան, այլեւ նավթն ու գազը. հիմնականում նավթի ու գազի հանքավայրերի վերականգնումը եւ նոր հանքավայրերի յուրացումը»,– հայտարարել է նա, բայց հրաժարվել է նշել կոնկրետ ընկերություններ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27620