Թուրքիայի զինված ուժերի 31 զինծառայող է սպանվել սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Այն մասին հաղորդում է Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը:
Վիրավորների թիվը հասել է 143-ի: Միայն փետրվարի 10-11-ը քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում թուրքական կողմը կորցրել է 13 զինծառայող, ևս 11-ը զինծառայող վիրավորվել է:
Քրդական կողմի պնդմամբ, սակայն, թուրքական կողմին պատճառված մարդկային կորուստները շատ ավելի մեծ են: Թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով Աֆրինում զոհվել են մոտ 150 խաղաղ բնակիչներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27569