Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն այն անձանց շրջանում, ովքեր բողոք են արտահայտում սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 666-ի:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդած տվյալների համաձայն` սոցիալական մեդիայում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին գրառում կատարելու համար ձերբակալվել է 474 Թուրքիայի քաղաքացի:
Գործողության դեմ իրականացվող փողոցային բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 192 քաղաքացի:
Ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչության քարոզչություն» իրականացնելու հատկանիշներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27541