Իրանի ԱԳՆ. Թուրքիան պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում

Թուրքիայի ղեկավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին։

«Թուրքիայի կառավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում», - ասել է Հասեմին:

Նա նաև հավելել է, որ «Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնսուլտացիաները շարունակվում են»:

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) ջոկատների մաս կազմող քրդական ուժերի և «Դեմոկրատական միություն» կուսակցության դեմ Աֆրինի շրջանում գործողություն սկսելու մասին, որտեղ ապրում են մոտավորապես 1,5 մլն սիրիացի քրդեր: Անկարան այդ կազմակերպությունները համարում է ահաբեկչական:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27288