Հունվարի 28-ին Գյումրիում անցկացվել է ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հրապարակում ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցադրել են ռուսաստանյան արտադրության «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր: Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:
Դատելով հրապարակված տեսանյութից, ամենայն հավանակնությամբ, «Կորնետ-Է» համակարգը համալրել է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: Ավելի վաղ այս մասին որևէ այլ տեղեկություն չէր տարածվել:
«Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները:
«Կորնետ Է». ՄՏԲ
Առավելագույն հեռահարությունը՝
Ցերեկը՝ 5500 մ,
Գիշերը՝ 3500 մ,
Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ,
Թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ,
Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ, լազերային ճառագայթով,
Հրթիռը՝
Տրամաչափը՝ 152 մմ,
Զանգվածը՝ 26 կգ,
Մարտական մասը՝ 7կգ, տանդեմային-կումուլյատիվ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26974