ԱՄՆ–ն փորձում է հարձակվել Իրանի վրա բոլոր ճակատներով`սկսած ընդդիմության աջակցության և միջուկային գործարքի չեղարկման մասին հայտարարություններից։ Բացի այդ, ԱՄՆ–ն զգուշանում է ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի մերձեցումից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչը։
Ըստ նրա, ԱՄՆ–ն ցանկանում է «զսպել» Իրանին, որը վերջերս լուրջ գործոն է դարձել Մերձավոր Արևելքում։
Նա նշել է, որ ԱՄՆ–ում ոչ ոք չի մտածում, որ Իրանը`Իրաք կամ Լիբիա չէ։
Սենատորը հավելել է, որ Իրանի ապակայունացումը կպայթեցնի ողջ Մերձավոր Արևելքը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26198