Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է հասարակական կանգառ: Այս մասին հաղորդում է ՆՏՎ-ն:
Նշվում է երեք վիրավորի մասին: Ավելի վաղ նշվում էր նաև երկու զոհի մասին, սակայն այդ լուրը չհաստատվեց: Վարորդը չի տուժել: Տեղում աշխատում են իրավապահները:
Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը միջադեպի ժամանակ փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով մխրճվել է կանգառի մեջ:
Հիշեցնենք, օրերս ավտոբուսը, նախնական վարկածի համաձայն կորցնելով կառավարումը, մխրճվել էր մետրոյի կայարանի անցում, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել էր, 11-ը վիրավորվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26125