Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը կրկին բաց է թողել իրականության հետ կապը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ալի Հասանովը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստ է Ադրբեջանի կազմում Արցախին լայն ինքնավարություն տալ և լիարժեք երաշխավորել այնտեղ բնակվող հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքները՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքների:
«Սույն պարոնը կրկին բաց թողեց իրականության հետ կապը՝ կորուստը ի ցույց չդնելու հնարավորությունը»,– ասել է Բալայանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26120