Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին անվանել է ահաբեկիչ և հայտարարել, որ նրա հետ անհնար է համագործակցել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով։
Այս մասին Էրդողանը հայտարարել է Թունիս կատարած այցի ընթացքում։
«Ասադը միանշանակ ահաբեկիչ է, ով պետական մակարդակով զբաղվել է ահաբեկչությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայի ապագան հնարավոր չէ նախագահի հետ, որը սպանել է մոտ 1 մլն քաղաքացու։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26090