Իրանի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներն ընդունել են օրինագիծ, որն առաջարկում է Երուսաղեմը Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք» ճանաչել: Օրինագծին կողմ են քվեարկել բոլոր 207 պատգամավորները: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին ընդգծել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ քվեարկության կարևորությունը:
«Երուսաղեմի հարցով նախաձեռնությունների հաստատումը շատ կարևոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռնարկած քայլերի հետ կապված, ով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշմամբ հարված է հասցրել պաղեստինցի ժողովրդին և բոլոր մուսուլմաններին»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26086