Մենագարիշվիլի.Սարգսյանի այցն ունի կարևոր քաղաքական նշանակություն

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ չի այցելում Վրաստան, յուրաքանչյուր այդպիսի այց ունի կարևոր քաղաքական նշանակություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին ԱԳ նախարար Իրակլի Մենագարիշվիլին։

«Այս այցն իր մեջ պարունակում է այն համակարգի տարրը, որ մենք կառուցում ենք մեր անդրկովկասյան երկու հարևանների հետ։ Դրանք ենթադրում են նաև բարձրր մակարդակով երկկողմ այցեր։ Սարգսյանի այցի Վրաստան ունի կարևոր նշանակություն`զուտ նաև քաղաքական իմաստով»,– նշել է նա։

Վրաստանը ՀՀ–ից ներկրում է սննդամթերք, շոկոլադ, էթիլային սպիրտ, խողովակներ և այլ արտադրանք։ Այդ մասին նշված է Վրաստանի ազգային վիճվարչության հաղորդակցության մեջ։

ՀՀ–ն գտնվում է 6–րդ տեղում և մտնում է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների 10-ի մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/26017