Վերջերս ՌԴ–ի Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրանց դաշնակիցներն Ուկրաինայում «ժողովրդավարացման» գործընթացի տապալումից հետո սկսել են ԱՊՀ–ի երկրների համակարգերի ապամոնտաժումը։
Անդրադառնալով այն հարցին հնարավոր է արդյոք Ադրբեջանում «ուկրաինական սցենարի» կրկնությունը փորձագետ Միխայիլ Նեյժմակովը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական համակարգն Վիկտոր Յանուկովիչի օրոք և այսօրվա Ադրբեջանի համակարգը լրջորեն տարբերվում են։
«Ուկրաինական սցենարն ադրբեջանական հողում դժվար թե կիրառելի լինի։ Հնարավոր է, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ադրբեջանական գալիք ընտրություններում իրենց տոնայնությունը դարձնեն առևտրի առարկա։ Դա արևմտյան տերությունների սիրելի մարտավարությունն է»,–հավելել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25997