Թուրքիայում պայմանագիր են ստորագրել ուկրաինական բանակին 3 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Անդրեյ Սիբիգան՝ Թուրքիայում Ուկրաինայի Արտակարգ և լիազոր դեսպանը։
«Տարվա արժանի ավարտ. երկրորդ տարին անընդմեջ Թուրքիայի հետ ստորագրում ենք համաձայնագիր՝ տարվա ընթացքում մոտ 3 մլն դոլարի չափով ուկրաինական բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ»,-գրել է Սիբիգան՝ նշելով, որ օգնությունը նախատեսված է 5 տարի ժամկետով՝ միջոցների տարեկան հատկացմամբ։
Ընդհանուր առմամբ նախատեսված է անմիջական ֆինանսական օգնության 3 մլն դոլար արժողությամբ 5 նման համաձայնագիր։ Հատկացվող օգնությամբ Ուկրաինան ձեռք կբերի ռազմական տեխնիկա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25969