Քասեմի. Եմենական ուժերը պետք է երկխոսությամբ փակեն թշնամիների ճանապարհը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ «Եմենական ուժերը երկխոսության ու տարաձայնությունները կարգավորելու միջոցով պիտի փակեն Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը»:

Արձագանքելով Եմենի վերջին զարգացումներին և արտաքին վայրագ ոտնձգությանը, որը հանգեցրել է այդ երկրի ենթակառուցվածքների ոչնչացմանը, նաև Եմենի ժողովրդի համակողմանի շրջափակմանը և մասսայական ու լուռ կոտորածին, Քասեմին հույս է հայտնել, որ Եմենի բոլոր խմբերը, կուսակցությունները և քաղաքական ու հասարակական հոսանքները միասնականությամբ կպաշտպանեն ազգային միասնականության ճակատը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ հայտնելով վերջին բախումների կապակցությամբ և եմենական բոլոր ուժերին հանդարտության ու ինքնազսպվածության կոչ անելով, հավելել է.


«Ներքին բոլոր տարաձայնությունները պիտի կարգավորվեն երկխոսության շրջանակում և պետք է փակվի Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/25195