ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները մտահոգ են, որ Իրանը կամրապնդի իր ազդեցությունը տարածաշրջանում, սակայն նրանք ի վիճակի չեն իրենց կամքը թելադրել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ–ի Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը։
Նա նշել է, որ Սոչիում կայացած ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումը հաստատել է երեք երկրների առանցքային դերակատարումը Սիրիայում հակամարտության կարգավորման հարցում։
Նա նշել է, որ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները չեն կարող որևէ ձևով ազդել Սիրիայում խաղաղության հաստատման ջանքերի վրա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/24837