Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին. Aftenposten

Արիֆ Մամադովը ռիսկի չի դինում։ Երբ 53-ամյա ադրբեջանցին հանդիպում է այլ ադրբեջանցիների, ոչինչ չի խմում եւ չի ուտում։ Երբ հայրենակիցները ժամանում են Բրյուսել, նա հարգալից ընդունում է իրեն նվեր բերված սնունդն ու ըմպելիքները։ Հետո թափում է։ Նույնիսկ եթե բերողներն իր բարեկամներն են, այդ մթերքների հետ ինչ-որ մեկը կարող էր աշխատած լինել, գրում է Aftenposten-ը, հաղորդում է Ինոսմի-ն։

Երկար տարիներ Մամադովը ռեժիմի մաս է եղել՝ աշխատելով Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի դեսպան։ Այնտեղ էլ ամեն ինչ սկսեց։ 2009թ. հոկտեմբերի 1-ին Թյորբյորն Յագլանդը զբաղեցրեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Մամադովն անմիջապես եկավ նորվեգացու ստրասբուրգյան գրասենյակ։ Նա այլեւս չէր կարող տեսնել, թե ինչպես է իր երկիրը կաշառում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)։

Մամադովը պատմում է, թե զգուշացրել է Յագլանդին, թե ինչպես է աշխատում այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը» եւ դա կոռուպցիա է անվանել։ Նա պնդում է, որ Յագլանդին խնդրել է դադարեցնել դա։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում նրան դավաճան են անվանում։ Մի քանի անգամ հնչել են «բեռնախցիկը խցկելու, տուն բերելու եւ բանտ նետելու» սպառնալիքներ։

Ադրբեջանցիները հուսալի համակարգ ունեն, պատմել է Մամադովը Aftenposten-ի թղթակցին, Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Նրանք ընտրում են տարեց քաղաքական գործիչների, որոնք հայրենիքում ապագա չունեն։ Նրանց հեշտ է գնելը։

Նախ այդ գործիչներին հրավիրում են Բաքու՝ համաժողովի։ Օդանավակայանից լիմուզինով տանում են քաղաքի լավագույն հյուրանոց եւ տեղավորում պենտհաուսի լյուքս համարում։ Նրանց շքեղ կերակրում եմ, բժշկական ապահովագրություն եւ այլ ծառայություններ տրամադրում։ Մեկնումից առաջ նվեր են տալիս ոսկե ժամացույցներ, ձեռագործ գորգեր եւ կիլոգրամներով սեւ խավիար։ Հենց այդ պատճառով էլ առաջացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը։

Մամադովը Յագլանդին պատմել է, որ Ադրբեջանն այդկերպ ազդեցություն է գնում Խորհրդարանական վեհաժողովում։ Յագլանդը հաստատել է 2009-2012 թվականներին կայացած գաղտնի հանդիպումների փաստը, բայց հերքում է, թե լսել է խավիարային դիվանագիտության կամ կոռուպցիայի մասին։ Ստացվում է, թե Յագլանդն ու նախկին դեսպանը ասվածի տարբեր վարկածներ ունեն։ Յագլանդը պնդում է, թե վախեցել է դեսպանի կողմից կրկնակի խաղից եւ չէր կարող ներգրավված լինել ներքին իշխանական պայքարին, կամ գայթակղված լիներ խոսել Ադրբեջանի մասին բացասական բաներ, որոնք հետագայում կարող էին օգտագործվել իր դեմ։

Թեեւ Յագլանդն ասում է, թե ոչինչ չի լսել խավիարային դիվանագիտության մասին դեսպանի հետ զրույցներում, այդուհանդերձ, 2012 թվականին արտահայտվել է այդ կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ զրույցում։

Դրանից անմիջապես հետո Յագլանդը հարցազրույց է տվել The New York Times-ին։ Եվրոպայի Խորհրդի ղեկավարը նշել է, թե կոռուպցիայի դեմ պայքարն իր թիվ մեկ գործն է սարքել, սակայն սկզբում պետք է կարգի բերել սեփական տունը։
Aftenposten-ն այդ կապակցությամբ հարցազրույցներ է վարել 50 նորվեգացի եւ օտարերկրա խորհրդարանականների, պաշտոնյաների, դիվանագետների, կազմակերպությունների եւ գիտնականների հետ։ Բացի այդ, ծանոթացել են 20 զեկույցներին, զրուցել Ադրբեջանի եւ Եվրոպայի Խորհրդի 30 ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների եւ լրագրողների հետ։

Այդ զրույցները վկայում են, որ նոր անդամ-պետություններն արագորեն միություններ են ստեղծել այլ երկրների հետ, օգտագործել լոբբիստներին։ Բացի այդ, նրանք լայնածավալ խավիարային դիվանագիտություն են վարել։ Արդյունքում, ինչպես պնդում են, հին ժողովրդավարություններն արագորն ճնշվել են։ ԵԽԽՎ նոր անդամ-պետությունների փոփոխման փոխարեն հակառակն է եղել։ Ոչ մի երկիր այդ խաղում Ադրբեջանի պես ճարպիկ չի եղել։

Եվրոպայի խորհրդի բարձրագույն ղեկավարը կատարվածի մասին լռել է: European Stability Initiative (Gerald Knaus) ուղեղային կենտրոնի աշխատակցի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների նամակից հետո, Յագլանդը դադարել է լրատվամիջոցներով քննադատել խավիարային դիվանագիտությունը:

Համաձայն ռուս-լեհական Freedom Files գիտահետազոտական ինստիտուտի վերջին զեկույցի՝ պատգամավորները մոտավորապես 50 հազարական դոլար են ստացել, որպեսզի ակտիվ մասնակցեն քննարկումներին եւ քվեարկեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում:

Եղել են դեպքեր, երբ ռեժիմը 200 հազար դոլար է ծախսել արշավի համար, որի նպատակն է եղել կարեւոր պաշտոնում բարեկամաբար տրամադրված գործչին ընտրելը:

Ադրբեջանին պաշտպանող մի շարք քաղաքական գործիչներ ԵԽԽՎ-ում առանցքային պաշտոններ են ստացել: Դրանք Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Բելգիայի քաղաքական գործիչներն են:

Նրանք Ադրբեջանի պետական լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել՝ գովաբանելով երկրին, ժողովրդավարության առաջընթացը եւ նախագահ Ալիեւին՝ որպես խոշոր պետական գործչի:

Ինչո՞ւ էր Ադրբեջանը գնում ազդեցությունը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ իրավապաշտպանները հաստատում են, որ ռեժիմի համար կարեւոր է ցույց տալ, որ Արեւմուտքում լայն աջակցություն ունի:Բացի այդ, այս կովկասյան պետությունն ակտիվ աշխատում է, որպեսզի ԵՄ կարեւոր դաշնակցի դիրքում լինի: Վերջին տարիներին Ադրբեջանը Իտալիայի իշխանությունների եւ ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում Ադրիատիկ գազամուղի շուրջ, որը պետք է 4 հազար կիլոմետր ձգվի՝ Բաքվից միչեւ Իտալիայի Պուլյա քաղաք:

Եվրոպայի խորհրդի սուր քննադատությունը կարող է վտանգի ենթարկել 40 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/23477

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel