Երկու երկրների առաջնորդների բանակցությունները խոսում են այն մասին, որ Աշգաբադն ու Բաքուն ակտիվացնում են Կասպից ծովի ավազանից` Թուրքիայով և Բալկանյան երկրներով դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է РИСИ–ի փորձագետ Աժդար Կուրտովը, փոխանցում է riss.ru կայքը։
Նա նշել է, որ երկրներն այդ քայլին են դիմում տնտեսական ծանր պայմաններում` պետբյուջեի կրճատում, եվրոպական և այլ գործընկերների կողմից ճնշումներ։
Ըստ նրա, Տրանսկասպյան նավթամուղի շինարարությանը խոչընդում է ՌԴ–ի ու Իրանի դիրքորոշումը։
Նա նշել է, որ Թուրքմենստանը չի ավելացնում իր էներգակրների արդյունահանումը, իսկ Ադրբեջանում դրանց ծավալը նվազում է։
Փորձագետը հավելել է, որ չպետք է ակնկալել, թե դեպի ԵՄ կարտահանվի զգալի քանակությամբ գազ և նավթ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21262