Իսրայելի կրթության նախարար և «Հրեական տուն» ֆրակցիայի նախագահ Նաֆթալի Բեննետը հայտարարել է, որ Արևմուտքը, պայքարելով ISIS–ի դեմ, անտեսում է գլոբալ անվտանգության ամենամեծ սպառնալիքը։
The Wall Street Journal–ի փոխանցմամբ, քանի դեռ Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է ԻՊ–ի վրա, Թեհրանը աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում և ստեղծում է շիական հեգեմոնիա Միջին Արևելքում։
Նա նշել է, որ Թեհրանի գլոբալ ռազմավարության մեջ է մտնում Իրանից դեպի Միջերկրական ծով ցամաքային միջանցքի վերահսկումն ու այժմ Հզբոլահը կառուցում է հենց այդ միջանցքն ու դա սպառնալիք է արևմտյան աշխարհին։
Ըստ նրա, իրանական կայսրությունն աճում և ուժեղանում է, իսկ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կենտրոնացած են ահաբեկչության դեմ պայքարի վրա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/21173