Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա Ալաեդին Բորուջերդին հայտարարարել է, որ ԱՄՆ–ի աջակցությունն ահաբեկչական կազմակերպություններին մի կողմից, մյուս կողմից` մահմեդականների արգելքն այցելել ԱՄՆ, էլ ավելի են մեծացնելու մահմեդական աշխարհի ատելությունը Վաշինգտոնի նկատմամբ, փոխանցում է Mehr News–ը։
Այդ կերպ նա արձագանքել է ԱՄՆ վիզա ստանալու նոր փոփոխություններին` Սիրիայի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի, Իրանի և Եմենի քաղաքացիների համար։
Բորուջերդին հավելել է, որ այդպիսի հակամահմեդական քաղաքականությունն օգուտ չի բերի ամերիկացիներին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/19876