Արտաքսել Թուրքիայի դեսպանին. Ջոն Մաքքեյն

Սենատոր Ջոն Մաքքեյնը կրկին կոչ է արել արտաքսել Թուրքիայի դեսպանին՝ Վաշինգտոնում դեսպանատան առջեւ միջադեպի պատճառով։

Fox News- հետ զրույցում Մաքքեյնին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը՝ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ։

«Դրանք նրա մարդիկ էին, Էրդողանի մարդիկ այնտեղ էին ուղարկվել՝ ցուցարարներին դիմակայելու համար։ Սա Ամերիկան չէ»,- հայտարարել է նա։

Մեկնաբանելով Թիլերսոնի խոսքն այն մասին, թե հետաքննություն է տարվում եւ իրենց ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, Մաքքեյնը նկատել է, որ ավելի շատ տեղեկություն անհրաժեշտ չէ, բավական է միայն մեկ անգամ եւս դիտել ծեծկռտուքի տեսագրությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի խաղաղ ակցիայի ժամանակ Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18414