Թուրքիան հաշվի չի առնի Սիրիայի քրդերի շահերը. Էրդողան

Անկարան սիրիական հակամարտության ժամանակ մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված խմբավորումների՝ YPG-ի և PYD-ի շահերը: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ գրում է ria.ru-ն:

«Դա հակասում է մեր ձեռք բերած գլոբալ համաձայնագրին: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին տարածաշրջանում հանդես գալ կրոնական և էթնիկ կառույցների անվան տակ՝ օգտագործելով ահաբեկչությունը՝ որպես արդարացում կամ ներողություն»,- հայտարարել է Էրդողանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18233