Անկարայի գլխավոր դատախազությունը Էներգետիկայի, բնական ռեսուրսների և Կրթության նախարարության ավելի քան 80 աշխատակիցների ձերբակալելու հրահանգ է տվել: Այս մասին հաղորդում է Haber Turk-ը:
Ձերբակալման օրդերներ տրվել են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) գործունեության հետաքննության շրջանակներում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ:
Ձերբակալությունները մեկնարկել են մայիսի 16-ին առավոտյան: Էներգետիկայի նախարարությունում և վերջինիս հետ կապված կառույցներում նախատեսվում է ձերբակալել 60 աշխատակցի, Կրթության նախարարությունում՝ 25, որոնք հիմնականում ուսուցիչներ են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18199