Եմենի մայրաքաղաք Սանայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել խոլերայի բռնկման պատճառով։ Վերջին տվյալներով՝ խոլերայի զոհերի թիվը Եմենում հասել է 115-ի:
Նշվում է, որ ապրիլի 27-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Սանայում և Եմենի այլ շրջաններում արձանագրվել է ենթադրյալ խոլերայի վարակման 8 595 դեպք: Շուրջ 7,6 մլն եմենցիներ ապրում են այն շրջաններում, որտեղ բարձր է այս հիվանդությամբ վարակվելու ռիսկը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ճշտված տեղեկատվության՝ Եմենում ՀՀ քաղաքացիներ չկան։
Երկրի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցել Եմենին խոլերայի դեմ պայքարում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/18186