Իրանը դատապարտել է ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիային և Հորդանանին` Սիրիա ներխուժելու ծրագրի համար

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է ԱՄՆ–ին, Մեծ Բրիտանիայի և Հորդանանին` Հարավային Սիրիայում զորքերի տեկայաման համար, փոխանցում է Fars News–ը։

«Օտարերկրյա ցանկացած ռազմական քայլ տարածաշրջանում դատապարտված է ձախողման»,–նշել է նա։

Մոտ 400 ամերիկյան և հորդանանյան ռազմական տրանսպորտային միջոցներ տեղակայված են Սիրիայի հետ սահմանին գտնվող Հորդանանի ռազմաբազայում։Նշվում է, որ այդ տարածաշրջանում ԻՊ–ի անդամներ չկան։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17977