Իրանի հոգևոր առաջնորդի եղբայր` Սեյեդ Հադի Խամենեին Իրանի նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Հասան Ռոհանիին, փոխանցում է ISNA–ն։
Նա կոչ է արել բոլորին քվեարկել Ռոհանիի օգտին` երկրի զարգացման համար ու իրանցիների խաղաղության համար։
«Անփութությունն ավելի լուրջ հետևանքներ կունենա, պետք է խուսափենք արկածախնդրությունից և էթիկայի բացակայությունից»,- հավելել է Սեյեդ Հադի Խամենեին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17926