Իրանի նախագահի թեկնածու Մոհամեդ Բաքե Կալիբաֆը խոստացել է ստեղծել առնվազն հինգ միլիոն աշխատատեղ` նախագահ ընտրվելուց հետո, փոխանցում է Tasnim News–ը։
Կալիբաֆը քննադատության է ենթարկել նախագահ Հասան Ռոհանիի տնտեսական քաղաքականությունը։ Ըստ նրա, հարստանալու հնարավորություն է տրվել բնակչության միայն 4%-ին։
Նախագահի թեկնածուն խոստացել է կրճատել վարչակազմի ծախսերը, բարեփոխել հարկային համակարգն ու աջակցել տեղացի գործարարներին։
Նշենք, որ Իրանում մեկնարկել է նախագահական քարոզարշավը` մայիսի 19-ն կայանալիք ընտրություններին ընդառաջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17646