Փորձագետ. Ռաիսին ոչ պակաս ուժեղ ղեկավար է, քան Ռոհանին

Էբրահիմ Ռաիսին ոչ պակաս ուժեղ քաղաքական գործիչ է, քան Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այդ մասին հայտարարել է Հիմնարար գիտությունների հետազոտական կենտրոնի դեկան Մոհամմադ Ջավադ Լարիջանին, փոխանցում է Tehran Times–ը։

Նրա խոսքով, Ռաիսին կարող է լինել արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարում: Փորձագետը հիշեցրել է նաև, որ Ռոհանին նույնպես ղեկավարման փորձ չի ունեցել նախագահ դառնալուց առաջ։

Լարիջանին քննադատության է ենթարկել Ռոհանիի արտաքին քաղաքականությունը ու նշել, որ ԱՄՆ–ի հետ համաձայնագրի կնքում միայն ստորացնում է Իրանի և ոչ ավելին։

«Iran Students Polling Agency»–ի իրականացրած սոցհարցումը ցույց է տալիս, որ իրանցիների 58%-ը պատրաստվում է մասնակցել մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17547