Լիբերման. Իսրայելը թույլ չի տա Իրանին մուտք գործել Հոլանի բարձրունքներ

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Մոսկվայում հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ու Հզբոլահին կենտրոնանալ Հոլանի բարձրունքներում, փոխանցում է mignews.com–ը։

Լիբերմանը նշել է, որ Իրանն օգտագործում է Սիրիայի տարածքը լիբանանյան Հզբոլահ խմբավորմանը մաքսանենգ ճանապարհով զենք մատակարարելու համար, ինչը Իսրայելը չի կարող թույլ տալ։


Բացի այդ, Իսրայելի տրանսպորտի ու հետախուզության նախարար Իսրայել Կացը Վաշինգտոնում հայտարարել է, որ ճնշումներ է գործադրել օրենսդիրների ու Սպիտակ տան վրա` Իրանի ու Հզբոլահի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։

«Չի կարելի թույլ տալ իրաական ցամաքային, օդային, ծովային ուժերի տեղակայումը սիրիական տարածքում»,–հավելել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/17491