Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել հուշակոթողի մոտ: Վրաց նախարարը, հիշեցնենք, Երևանում է գտնվում պաշտոնական այցի շրջանակներում:
Ուշագրավն այն է, որ Վրաստանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վրաց նախարարին ուղեկցում էր ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ջանելիձեն, սակայն, չայցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որն այցելելուց հետո բոլոր պաշտոնյաները սովորաբար գրառումներ են կատարում հատուկ մատյանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16912