Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ նախօրեին Թուրքիայի տարածքում մեկնարկել են "Կովկասյան արծիվ" զորավարժությունները : Այդ մասին հայտնում է Թուրքիայի գլխավոր շտաբը:
«Մայիսի 31-ից հունիսի 10-ը Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Թուրքիայի տարածքում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Զորավարժությունների նպատակն է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ-րի միջև համագործակցության, համակարգվածության և բարեկամական հարաբերությունների զարգացումը»,- նշվում է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Թուրքիայից զորավարժություններին մասնակցում է հատուկ ջոկատայինների մեկ ստորաբաժանում, երկու ուղղաթիռ, մեկ տրանսպորտային ինքնաթիռ, իսկ Վրաստանից և Ադրբեջանից զորավարժություններին մասնակցում է հատուկ ջոկատային մեկական ստորաբաժանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1672