Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Ռուսաստանի հետ երկխոսության մասին արտահայտություններին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ նախարարների ընթրիքի ժամանակ` Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչած արտահայտությանն ի պատասխան, թե «տանգոն պետք է երկուսով պարել», ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ասել է, որ Լավրովի հետ տանգո չէր պարի։
«Ինձ եւս մայրիկս արգելել է տղաների հետ պարել», - ամերիկացի քաղաքական գործչին ի պատասխան ասել է Lավրովը։
Ռուս նախարարի խոսքով՝ եթե Թիլերսոնը զգում է, որ դեռ բոլորի հետ չի կարող պարել, ապա Ռուսաստանում պատրաստ են օգնել։
«Նա շատ փորձառու մարդ է։ Վստահ եմ՝ արագ կսովորի», - նշել է Լավրովը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/16694