Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց հողերը Թուրքիայի հսկողությանը

Սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց տարածքները, այդ թվում Մանբիջ քաղաքը Անկարայի հսկողությանը, իսկ թուրքական գրոհների դեպքում իրենց պաշտպանվելու իրավունք են վերապահում: Այդ մասին հայտարարել է Քոբանիի քրդական կենտրոնի կառավարության ղեկավար Անվար Մուսլիմը:

«Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես զավթիչ, վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն հեռանալ Սիրիայից»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, «այժմ թուրքերի և սիրիացի քրդերի միջև բախումներ չկան, բայց երբեմն նրանք սադրանքների են դիմում, գնդակոծում են մեր տարածքը: Մենք պաշտպանվելու իրավունք ունենք»,-ասել է Մուսլիմը:

«Էրդողանը փաստացի փոխանակում է արել` Հալեպը փոխելով այս տարածքի հետ: Բայց մենք պայքարելու ենք մեր հողի համար»,-ասել է սիրիացի քրդերի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակներից մեկն է ստիպել քրդերին հեռանալ Մանբիջից, որը նրանք գրավել են 2016-ի ամռանը` ազատագրելով ԻՊ-ից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/15252