Թուրքիան Սիրիայի հյուսիս է ուղարկել 300 հատուկջոկատայինների՝ գրում է Milliyet օրաթերթը։
Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել են «Եփրատի վահան» գործողությունը։
Թուրքիայի իշխանությունները Սիրիա հավելյալ զորակազմի ուղարկման որոշում են ընդունել՝ «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար։
Նշվում է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի 11-րդ մոտորիզացված բրիգադի մարտիկներն արդեն թուրք-սիրիական սահմանում են։
Թուրքիայի ՊՆ-ում հայտարարել են, որ զինծառայողները կգտնվեն հարևան պետության տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ազատ բանակն իրավիճակը չի վերցրել վերահսկողության տակ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/13550