Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը կգործարկվի 2017թ․։ Ինչպես հաղորդում է BELTA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո։
Նոյեմբերի 16-ին կայացած նիստի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի վարչապետները վերջնական համաձայնեցրել են մաքսային օրենսգրքի նախագիծը։
Ղազախստանի վարչապետը հիշեցրել է, որ հոկտեմբերին Մինսկում կայացած Միջկառավարական խորհրդի նիստին կողմերը չէին կարողացել կոնսենսուս ձեռք բերել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12962