Մոսուլի ազատագրումից հետո Իրաքյան Քրդստանը կձգտի անկախության․ Բարզանի

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Բարզանին հայտարարել է, որ Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ-ի գրոհայիններից կազատագրվի երեք ամիս ոչ ուշ։ Այս մասին նա հայտարարել է DPA պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք կարողացել ենք արագ հետ գրավել Մոսուլի շրջակայքը, հայտնի չէ, թե ԴԱԻՇ-ը ինչ կերպ կպաշտպանվի քաղաքում։ Նրանք ունեն հարյուրավոր մահապարտներ, ամենայն հավանականությամբ, քաղաքում արտադրվում է պայթուցիկ, ինչը հարձակման դեպքում մեծ վտանգ կստեղծի»,-ասել է Բարզանին։

Նա նաև նշել է, որ Մոսուլի ազատագրումից հետո Իրաքյան Քրդստանը կձգտի անկախության:

«Հենց որ Մոսուլն ազատագրվի, մենք կհանդիպենք Բաղդադի գործընկերների հետ և կքննարկենք մեր անկախության հարցը: Մենք շատ երկար ենք սպասել դրան»,- ասել է քաղաքական գործիչը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12444