Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սրացում չի ցանկանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը BBC-ն տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դաշինքը նոր հակամարտություն չի ցանկանում Ռուսաստանի հետ և չի ցանկանում «սառը պատերազմ»-ի կրկնություն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի 4000 հավելյալ զինվորական տեղակայելու որոշումը զսպվածության ազդանշան է։ Նրա խոսքով՝ այս որոշումը պետք է կանխի հակամարտությունը, այլ ոչ թե սադրի։

Բացի այդ Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Ռուսաստանն անխուսափելի վտանգ է ներկայացնում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12441