ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփն Իրաքի Մուսուլ քաղաքի ազատագրման ուղղությամբ ընթացող գործողությունները «լիակատար աղետ» է անվանել: Այս մասին գրում է RBC-ը:
«Մոսուլի վրա հարձակումը լիակատար աղետի է վերածվում: Մենք նախազգուշացրել ենք նրանց (Իսլամական պետությանը) մի քանի ամիսների ընթացքում: Միացյալ Նահանգներն այնքան հիմար տեսք ունի: Քվեարկեք Թրամփի օգտին և կրկին հաղթեք», - համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր էջում:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է Պենտագոնից պահանջել 30 օրերի ընթացքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հստակ պլան մշակել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ Մոսուլի վրա հարձակումը սկսվել է հոկտեմբերի 17-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12294