ԱԽ քարտուղարն ասել է` ինչ է բանակցում ադրբեջանական կողմի հետ Արցախի հարցով

Ադրբեջանի առաջարկած հինգ կետերով անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանութան և անվտանգության խնդրին: Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, որ մեր առաջարկություննները ևս հնչեցրել ենք: Այդ մասին factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


“Մենք առաջարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: Ինչպես երեկ նշել եմ՝ և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները”, - ասել է Գրիգորյանը


Հարցին`Արցախի ինքնորոշման տարրը կա՞ Հայաստանի առաջարկներում, Գրիգորյանը պատասխանել է.


“Ինչպես նշեցի, առաջարկներում նշված է անվտանգության և իրավունքների հարցը, և նաև ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցերին լուծում տրվի: Մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը, և այս առումով ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են լինելու ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը”, - ասել է նա:


Հարղորդավարի հարցին` արդյոք Հայաստանի համար ընդունելի է անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների դիմաց Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը հստակ պատասխան չի տվել.


“Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները:


Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք”, - ասել է նա:


Նրա խոսքով, այդ երաշխիքները չպետք է լինեն միայն խոսքով կամ տեխնիկական մակարդակով: “Դրանք պետք է լինեն ինստիտուցիոնալ, և երբ որ կստանանք այդ երաշխիքները, կքննարկենք բոլոր մնացած հարցերը: Ուզում եմ ասել՝ առաջնայինը հենց այդ մեխանիզմն է, հենց որ այդ մեխանիզմի վերաբերյալ հստակ պատկերացում կունենանք, կքննարկենք այլ հարցեր ևս”, - ասել է Արմեն Գրիգորյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108541

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online