Հրապարակվել են սիրիական Ջերաբլուս քաղաքից առաջին տեսանյութերը, ուր ներխուժել էին թուրքական զորքերն ու ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը՝ Եփրատի վահան գործողության շրջանակներում: "Անադոլու" գործակալության փոխանցմամբ, ԻՊ-ի մարտիկները լքել են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող այդ քաղաքը:
Թուրքիային օգնել են ծայրահեղական միավորումները:
ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ահրար Աշ-Շամի ու մի շարք այլ ծայրահեղական խմբավորումների անդամները անցել են Թուրքիա՝ Քիլիսի շրջան, որպեսզի այնտեղ հարձակվեն Ջերաբլուսի վրա: Թուրքիան նախօրեին այնտեղ տաս տանկ էր կենտրոնացրել: Անկարան հայտարարել է, որ դուրս է շպրտել ԻՊ-ին այդ քաղաքից: Որոշ փորձագետներ կարծում են, որ ԻՊ-ը լքել է այդ քաղաքը դեռևս մինչև թուրքական ուժերի ներխուժումը՝ հասկանալով անելանելի վիճակը:
Ի՞նչու այժմ
Թուրքիայի համար կարևոր էր գրավել այդ քաղաքը մինչև այդ կգրավեին սիրիական դեմոկրատական ուժերը, որոնց կազմի մեջ են մտնում քրդերը, արաբները, ասորիները, հայերն ու թուրքմենները: Անկարան շատ էր մտահոգվել քրդերի առաջխաղացմամբ: Նրանց ջոկատներն արդեն վերահսկում էին թուրք-սիրիական սահմանի 8/9-րդը: Թուրքիան մտահոգվում է քրդերի միացյալ պետության ստեղծմամբ ու Սիրիայի ու Թուրքիայի սահմանին փորձում է բուֆեր ստեղծել:
Այժմ Թուրքիան պահանջում է, որ քրդերը լքել Մանբիջը: Այդ քաղաքը բնակեցված է եղել արաբներով ու Անկարան պահանջում է այն հանձնել Սիրիական ազատ բանակին, սակայն քրդերը, ովքեր ազատագրել են այն, չեն ցանկանում քաղաքը հանձնել:
Քրդերին դավաճանել են
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ն որոշակի փոխզիջման են հասել: ԱՄՆ-ն օգնել է թուրքական հարձկմանը օդից: ՌԴ-ի բուռն արձագանք չի նկատվել, իսկ Դամասկոսը բավականին զուսպ է արձագանքել:
Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի ապագան պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Էրդողանը մինչ այդ այդպիսի հայտարարությություններով հանդես չէր եկել:
Հաջողակ գործողություն, թե վտանգավոր խաղ
Մի կողմից՝ Էրդողանը լրացուցիչ դիվիդենտներ է շահել տանկեր մտցնելով Սիրիա: Սոցցանցերում ու թուրքական հասարակությունում ազգայնականության բուռն աճ է նկատվում: Մյուս կողմից Էրդողանը մեծ ռիսկի է դիմում: Որքան մեծ ճնշումներ նա գործադրի ԻՊ-ի վրա, այնքան մեծ է ռիսկը հրահրել քնած խմբավորումների ակտիվացումն ու ծայրահեղականների հարձակումները Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10831